211652_close_icon
views-count1563 դիտում article-date 16:56 19-05-2021

Բնակարանային գողություններ Ավանում և Նոր Նորքում․ հանցագործությունները բացահայտվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ավանում բնակարանային գողություն են արել: Ավանի Աճառյան փողոցի բնակիչը հայտնել էր, որ տնից գողացել են ոսկյա զարդեր և մետաղադրամներ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել էր, որ գողությունը կատարվել էր ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռն էլ բացել էին հարմարեցված բանալիով:

Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություն ստացվեց, որն իրացվեց ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների հետ: Գողությունը կատարելու կասկածանքով Ավանի Հովհաննիսյան թաղամասից բերման ենթարկվեց և ձերբակալվեց Ավանի բնակիչ, նախկինում բնակարանային գողության համար դատապարտված, 39-ամյա մի տղամարդ:

Սրանով, սակայն, միջոցառումները չավարտվեցին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց 39-ամյա տղամարդու ևս մեկ հանցարարք: Ապրիլի 22-ին, դարձյալ աշխատանքային ժամերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Թոթովենցի փողոցի մի տան մուտքի դուռը և գողացել փող ու ոսկեղեն:

Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր