1382 դիտում
09:13 19-05-2021
Սփյուռքի հայկական գործոնը լիարժեք օգտագործման կարիք ունի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանն Արցախյան երկրորդ պատերազմից հետո, նաեւ հիմա, երբ Ադրբեջանի կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, առավել քան երբեւէ դաշնակիցների կարիք ունի։ Մի շարք պետությունների հետ թե՛ պատմականորեն, թե՛ ներկա իրողությունների պայմաններում կարող ենք ձեւավորել դաշնակցային նոր հարաբերություններ։ Ադրբեջանի վրա հետեւողական եւ նշանակետային միջազգային ճնշումը կարող է արդյունք տալ։
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատերազմից, նաեւ նոյեմբերյան հայտարարությունից հետո պարզ էր, որ պաշտոնական Երեւանը կորցրել է բազմավեկտոր ուղղությամբ արտաքին քաղաքականություն իրականացնելու առաձգականությունը։ Դա, ըստ նրա, պայմանավորված է տարբեր հանգամանքներով, բայց որոշակի բացեր կարող է լրացնել սփյուռքը, որն այդ առումով ավելի անկաշկանդ է։ «Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում՝ ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ միջինարեւելյան տարածաշրջանում, հայկական գործոնի լիարժեք օգտագործումը այսօրվա հրամայականն է»,- ընդգծեց նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1911 դիտում
10:07 19-03-2020
Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի. «Հայաստանի Հանրապետություն»
1410 դիտում
09:25 29-04-2021
Աշխատանքային օրենսդրությունը լրամշակման կարիք ունի «Հայաստանի Հանրապետություն»
897 դիտում
10:01 12-07-2022
ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարիք ունի․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան