Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հանքարդյունաբերությունը դեռ առաջատար դիրքեր է գրավում Հայաստանում: Մյուս կողմից էլ մեր հանրապետությունը հարուստ է բնական պաշարներով:
Զարգացող երկրի համար այդ ռեսուրսների օգտագործումը կարևոր է՝ սակայն նոր տեխնոլոգիաների և բնապահպանական նորմերի առաջնային պահպանությամբ:
Դրանցից բացի, անհրաժեշտ է, որ ապահովվի պղնձի արտադրության վերջնական ցիկլը, որի արդյունքում Հայաստանը հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի՝ իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով:
Ներկայում Հայաստանում իրենց զգացնել են տալիս դեռ խորհրդային տարիներից մնացած հանքարդյունաբերության բացասական հետևանքները՝ լքված և ռեկուլտիվացիայի չենթարկված հանքերը, պոչամբարները և այլն:
Հայաստանում ներկայում կա 21 պոչամբար, որոնք զբաղեցնում են 700 հեկտար տարածք և ունեն մի քանի մլն խմ վնասակար պարունակություններ: Այս խնդիրներից շատերի պատճառն առկա իրավական բացերն են: Նման բացերի լրացմանն է ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նոր օրենսդրական փաթեթը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]