211652_close_icon
views-count69861 դիտում article-date 21:29 18-05-2021

Երևանում Mercedes-ը մխրճվել է տապանաքար տեղափոխող բեռնատար ГАЗель-ի մեջ, վերջինս էլ վրաերթի է ենթարկել 4 հոգու և բախվել մեկ այլ Mercedes-ի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում  Գավառի բնակիչ, 28-ամյա Գևորգ Խլոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Ազատության պողոտա ընթանալիս,  բախվել է ճանապարհին վթարված վիճակում կայանված բեռնատար ГАЗель-ի  հետնամասին:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է  ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով էլ ГАЗель-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել  4 հետիոտնի ու բախվել մեկ այլ Mercedes  մակնիշի ավտոմեքենայի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Լևոն Բաբայանն ու Գևորգ Շագոյանը:

Վրաերթի ենթարկվածները,  որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու  օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 Վթար-վրաերթի  մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել շիրմաքարով և այն անսարքության հետևանքով  խնդիրներ է ունեցել ու երբ առջևի Mercedes-ը կանգնել և օգնել են բեռնատարին, այդ ժամանակ Գ. Խլոյանը Mercedes ով մխրճվել է ГАЗель-ի հետնամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր