211652_close_icon
views-count24470 դիտում article-date 09:50 08-07-2016

«Շումախերական» վթար Երևանում. Prado-ն մխրճվել է «Աշտարակ կաթ»-ին պատկանող բեռնատար Газель-ի մեջ. Газель-ն էլ բախվել է կայանված Камаз-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի «Էվրիկա» սուպերմարկետի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 40 MM 001 համարանիշի և բեռնատար Газель մակնիշի 478 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Газель-ն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Камаз մակնիշի 34 QD 678 համարանիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գյուլումյանն ու տեսուչ Շմավոն Մանուկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել Prado-ի վարորդը, իսկ բեռնատար Газель-ը պատկանում է «Աշտարակ կաթ» ընկերությանը: ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը: Հարվածի արդյունքում Газель-ի բեռնաթափքը պոկվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր