Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 18-ին, կազմել է 521.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 637.23 դրամ (աճել է 2.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.81 դրամ (աճել է 4.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.08 դրամ (աճել է 0.02 դրամով):