1268 դիտում
09:13 18-05-2021
ԱՄՆ-ն սադրիչ է համարում ադրբեջանական ուժերի գործողությունները. «Ամերիկայի ձայն»
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից նաև հայտնում են, որ ամերիկյան կողմը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրն ավելի ուշ զրուցել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ քայլեր են: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու երկրների ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, Ջեյք Սալիվանը կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փոխանցել է տարածաշրջանային հաշտեցմանը Միացյալ նահանգների հանձնառությունը` երկկողմ ներգրավվածության միջոցով և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Նմանատիպ նյութեր
1794 դիտում
19:15 20-01-2014
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին. ԼՂՀ ԱԳՆ
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am