1827 դիտում
19:15 20-01-2014
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին. ԼՂՀ ԱԳՆ
ԼՂՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին՝ ուղղված ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման։ »։
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
13:10 14-12-2022
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի ԽՎ երկրներին կոչ է արել Բաքվի սադրիչ գործողությունները դատապարտող քայլեր ձեռնարկել
1285 դիտում
19:11 04-12-2023
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
1075 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2880 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1024 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում