37488 դիտում
20:46 17-05-2021
Երևանում բախվել են BMW X6-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին ու 2 Mazda-ներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Աբովյան–Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Էդուարդ Մկոյանի վարած BMW X6 մակնիշի և Նարեկ Եսայանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն հետո բախվել է կայանված վիճակում գտնվող Գևորգ Հարությունյանի BMW-ին, Մարինա Այվազյանի Mazda-ին և Շահան Դերմանզյանի Mazda-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի մասին Երևանի ճանապահային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը տեղեկացրել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Առաքել Վրացյանն ու Արթուր Եղիազարյանը:
Փաստի առթիվ Ա. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը
1309 դիտում
19:20 26-11-2024
Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում
688 դիտում
19:08 26-11-2024
Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով