1493 դիտում
10:15 14-05-2021
Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը» պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, դատախազների եւ քննիչների խոցելիության ստուգում նույնպես չի նախատեսվում, քանի որ դա նույնպես կարող է անհարկի ձգձգել գործընթացը: Ընդ որում, օրենքը չի տարածվելու այն ուժի մեջ մտնելուց հետո թափուր պաշտոններում ընտրվող կամ նշանակվող հիշյալ պաշտոնյաների վրա:
Վեթինգն ավարտվում է հետեւյալ երկու որոշումներից մեկի կայացմամբ՝ 1. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն, 2. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն: Վեթինգի անցկացման համար անձից պետք է պահանջվի շատ տեղեկատվություն, ընդ որում՝ նրա, նրա հարազատների կողմից վերջին 15 տարում կատարված գործարքների մասին, որ իրապես խոցելի դատավորները իրենք հրաժարվեն նման դիմում ներկայացնելուց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1028 դիտում
09:33 13-05-2020
Ինչու էին իշխանությունները հրաժարվել վեթինգի գաղափարից. «Փաստ»
2803 դիտում
09:01 20-03-2020
Իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած վեթինգի նախագիծը. «Ժողովուրդ»
4368 դիտում
17:19 30-01-2015
«Բավարիա»-ն հրաժարվել է Մարկո Ռոյսին ձեռք բերելու գաղափարից
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2251 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»