2803 դիտում
09:01 20-03-2020
Իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած վեթինգի նախագիծը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ, և այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, և, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաև բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը ևս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում:
Եվ ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկաղած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ, և նախագծի վերջնական տեսքում էական փոփոխություններ են կատարվել: Կարելի է ասել՝ իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը: Ընդհանուր առմամբ, նախագծում մեծ լիազորություն է հատկացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, և, օրինակ, ԲԴԽ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ: Եվ ուշագրավ է, որ իշխող խմբակցության մտահոգությունները ևս կապված են բանկային գաղտնիքի դրույթի հետ: Իրենց գրավոր առաջարկներում այդ փոփոխության շուրջ մտահոգություններ հայտնել էր նաև ԲՀԿ խմբակցությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
10:15 14-05-2021
Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը. «Ժողովուրդ»
1360 դիտում
11:31 12-02-2021
Ազգային ժողովում մենիշխանություն է. իշխող խմբակցությունը նախագծեր է դակում․ «Ժողովուրդ»
2372 դիտում
09:01 03-08-2021
Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»