«Այաքսը» հալեցրել է չեմպիոնական գավաթը՝ երկրպագուների հուշանվերների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամստերդամի «Այաքսը», որը ժամկետից շուտ նվաճեց Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, որոշել է յուրօրինակ կերպով երախտագիտությունը հայտնել իր առավել հավատարիմ եկրպագուներին, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով չէին կարողացել ներկա լինել թիմի հանդիպումներին՝ 2020/21 մրցաշրջանում:
Ազգայի առաջնությունում 35-րդ տիտղոսի համար շնորհված չեմպիոնական գավաթը հալեցրել են՝ 42 հազար փոքր աստղիկներ պատրաստելու համար:
Սեզոնային աբոնոմենտ ունեցող յուրաքանչյուր երկրպագու կստանա 3,45 գրամ քաշով աստղիկ, որի 0,06 գրամը բաղկացած է հալեցրած գավաթից:
«Մրցաշրջանի մեծ մասը մենք ստիպված էինք խաղալ առանց երկրպագուների: Չնայած դրան, մենք ամեն շաբաթ զգում էինք նրանց աջակցությունը: Ստադիոնի ճանապարհին, սոցցանցերում կամ առանձին հանդիպումներում:
Երբ մենք ասում էինք, որ այս տիտղոսը ձերն է, նկատի ունեինք, որ այն նվաճել էինք ձեր համար: Չեմպիոնական գավաթը այսպես մասերի բաժանելը դրա վառ վկայությունն է», հայտարարել է «Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը:
Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային միությունը բացառության կարգով «Այաքսին» հանձնել է երկրորդ գավաթը՝ հալեցրածի փոխարեն: