6858 դիտում
10:39 26-05-2017
Հայոց եռագույնը ուսերին և չեմպիոնական գավաթը ձեռքին՝ Մխիթարյանը ներքին կատաղության նոպա առաջացրեց Ադրբեջանում. «Իրատես»
«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանում ծանր տարան Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակը: Եվ դա հասկանալի էր. հերիք չէ Հենրիխ Մխիթարյանը խաղի վերջակետը դրեց փառավոր գոլով, մի բան էլ, ի տես ողջ աշխարհի, մարզադաշտում հաղթանակն էր տոնում չեմպիոնական գավաթը ձեռքին ու հայոց եռագույնն ուսերին:
Նույնիսկ դժվար է հիշել նման օրինակ, երբ եվրոպական ակումբային առաջնություններում մարզիկը հաղթանակը նշած լինի ազգային դրոշով: Նման արարքի համար, եթե չենք սխալվում, նույնիսկ պատիժ է հասնում, ու երևի Մխիթարյանին կտուգանեն: Բայց...
Թե այս հաղթանակը ի՞նչ մեծ բարոյահոգեբանական արժեք էր նոր-նոր ծանր ահաբեկչական հարձակման ենթարկված Մանչեսթերի, այսինքն՝ նաև Բրիտանիայի և, առհասարակ, ողջ ողջամիտ աշխարհի համար, կարելի է կռահել: Ուստիև, դժվար չէ նաև պատկերացնել, թե ինչ գնահատման կարժանանա Հենրիխի հաղթական գոլը, ու դրանից հետո ինչպես կընկալվի նաև Սթոքհոլմի մարգադաշտում նրա կողմից հայոց եռագույնի ծածանումը:
Կարճ ասած, այն, որ այս փաստը նաև Հայաստանի համար հեղինակության առումով մեծագույն ձեռքբերում դարձավ, կասկածից դուրս է: Եվ հենց այդ փաստն է, որ Ադրբեջանում մի այնպիսի ներքին կատաղության նոպա առաջ բերեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում բավարարվեցին միայն 2:0 հաշվով հաղթանակի փաստը նշելով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
14774 դիտում
16:58 31-03-2019
Նիկոլ Փաշինյանի առաջարկած ծրագիրը շոկ առաջացրեց Ադրբեջանում․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5577 դիտում
22:56 07-05-2016
Անգլիա. «Լեսթերը» հերթական փայլուն հաղթանակը տարավ և ստացավ չեմպիոնական գավաթը. տեսանյութ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»