211652_close_icon
views-count5619 դիտում article-date 14:59 09-08-2019

Արդարությունը վերականգնվեց 11 տարի անց. «Փյունիկը» «Արարատին» է վերադարձրել 2008 թվականի չեմպիոնական Գավաթը

«Փյունիկի» ներկայիս ղեկավարությունը Երևանի «Արարատին» է վերադարձրել 2008 թվականի Հայաստանի չեմպիոնի Գավաթը, որը երևանյան թիմը ժամանակին նվաճել էր ոսկե խաղի և սկանդալային մրցավարության արդյունքում: Այս մասին Vkontakte սոցիալական կայքում գրառում է կատարել «Արարատի» երկրպագուների պաշտոնական էջը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/09/Pyunik-Ararat1/1004491]Armsport.am[/url]-ը: Հիշեցնենք՝ ֆուտբոլի ազգային առաջնության՝ 2008 թվականի նոյեմբերի 19-ին կայացած «Արարատ»-«Փյունիկ» ոսկե խաղում հաղթել էր «Փյունիկը» (2:1), սակայն հանդիպումը ծայրահեղ սկանդալային ստացվեց, քանի որ ի սկզբանե ակնհայտ էր գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի բացահայտ կողմնակալ վերաբերմունքը «Արարատի» հանդեպ: Մինչ ոսկե հանդիպումը արդեն մի շարք սկանդալային իրադարձություններ էին տեղի ունեցել հայկական ակումբային ֆուտբոլում, որի արդյունքում խիստ սրվել էին ՀՖՖ նախագահ, «Փյունիկի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի և «Արարատի» շվեյցարահայ սեփականատերերի հարաբերությունները: Արդյունքում «Փյունիկ»-«Արարատ» խաղում մենք ականատես եղանք խայտառակ մրցավարության, երբ ամեն ինչ արվեց «Փյունիկի» հաղթանակի համար. դա և «Արարատի» խաղացողներին դաշտից հեռացնելն էր. և «Փյունիկի» օգտին 11 մետրանոց հարված հնարելն էր, և «Արարատի» գրոհները անընդհատ սուլիչով կանգնեցնելն էր, մի խոսքով, ով տեսել է այդ խաղը, կհաստատի, որ նման ամոթալի բան չի եղել հայկական ակումբային ֆուտբոլում, ու հենց այդ խաղը, դրան նախորդած և հաջորդած սկանդալները տևական ժամանակով թաղեցին հայկական ակումբային ֆուտբոլը, առաջնությունը, ինչ է թե՝ Ռուբեն Հայրապետյանը «պրինցիպի» էր ընկել «Արարատի» ղեկավարների հետ պայքարում: Բանը հասել էր նրան, որ ՀՖՖ-ն ոսկե խաղի տոմսի արժեք էր սահմանել. չեք հավատա՝ 10 հազար դրամ, որպեսզի խաղին երկրպագուներ, այսինքն՝ լրացուցիչ գլխացավանք չլիներ:

Նմանատիպ նյութեր