Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցի «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ ԼԱԲ» ընկերությունների հետ
Հայ-Ռուսական համալսարանը համագործակցության հուշագրեր է ստորագրել «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ
ԼԱԲ» ընկերությունների հետ։
Հուշագրերի համաձայն՝ շահագրգռված լինելով խորացնել և զարգացնել համագործակցությունը կրթական
ոլորտում՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում,
որոնք մասնավորապես վերաբերում են հեռահաղորդակցությանը, ռոբոտատեխնիկային, ռադիոտեղորոշմանը, ռադիոնավիգացիային, կառավարման և ծրագրային համակարգերին։
Կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են հիմնել կրթական և գիտահետազոտական
լաբորատորիաներ, կենտրոններ ու համատեղ իրականացնել տարբեր կրթական և հետազոտական
աշխատանքներ։
Հայ-Ռուսական համալսարանը կարող է ուղարկել իր ուսանողներին «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ ԼԱԲ»
ընկերություններ՝ պրակտիկ և լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար: Վերոնշյալ
ընկերությունները նաև կաջակցեն բարձր առաջադիմությամբ ուսանողներին աշխատանքի տեղավորման
հարցում:
ՀՌՀ մամուլի ծառայություն