ԼՂ պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորման բանալին եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումն է». Լավրով. Tert.am
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորման բանալին եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումն է:
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է apa.az-ը:
Նա նշել է՝ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ամեն բան և ուղղված են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը գրեթե 30 տարի արգելափակված էր, և որն էլ խոչընդոտում էր տարածաշրջանի զարգացմանը:
«Մեր զինվորականները սերտ շփման մեջ են ադրբեջանական կողմի հետ: Ընդհանուր առմամբ, մենք աշխատանքները դրական ենք գնահատում: Դրանք նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը», - ասել է նա: