ԲՀԿ ծրագրային կետերի համար ես պատասխանատու եմ. առանց այդ կետերի ոչինչ չի կարող փոխվել մեր երկրում. Գ. Ծառուկյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/05/Gagaik-tcarukyan/2864620?fbclid=IwAR2AG-mdP8_smHmVIHdM6qVCEvbYdYBnKYPccVwuSNFlckYaA3fC3fSZ9Og]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ-ում եղել է քաղաքական հեղափոխություն, և հիմա ժողովրդին անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ժողովուրդն ամբողջ աշխարհով անհամբեր սպասում է, թե այսօր մենք ինչի շուրջ պետք է բանավիճենք, ինչից պետք է խոսենք: Ժողովուրդը այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի»,- նկատեց Գ. Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում անհրաժեշտ են հարկային բարեփոխումներ իրականացնել, բանկային, ուսանողական, կրթական, ռազմական, արդյունաբերական ոլորտներում փոփոխություններ անել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/05/Gagaik-tcarukyan/2864620?fbclid=IwAR2AG-mdP8_smHmVIHdM6qVCEvbYdYBnKYPccVwuSNFlckYaA3fC3fSZ9Og]այստեղ[/url]