10037 դիտում
09:49 11-05-2021
Մեղրիի միջանցքի երկաթուղին կառուցվելու է 1435 մմ լայնությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հարցազրույցներից մեկում հպարտացել է, թե Ալիեւն «առանձնահատուկ վերաբերմունք» ունի այն հարցում, որ «Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական եւ քաղաքական ռեսուրսները»։ «Minval.az»-ից էլ տեղեկանում ենք, որ Թուրքիայից պաշտպանական եւ ավիացիոն արտադրանքի արտահանման ծավալը հունվար-ապրիլին կազմել է մոտ 1 մլրդ դոլար:
2021 թ. հունվար-ապրիլին էլ Ադրբեջանը 117․315 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է ներկրել Թուրքիայից: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը 8․795 մլն դոլար էր:
Այս երկու փաստը մեջբերեցինք՝ հասկանալի դարձնելու համար, որ մեզ թշնամի այս երկու պետությունների հետ հարաբերությունների կարգավորումից խոսելն անգամ անհեթեթություն է։ Մեր հրապարակումներում բազմիցս ենք խոսել այս մասին՝ ներկայացնելով ապացույցներ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական դիտանկյուններով՝ հատկապես «Մեղրիի միջանցքի» համապատկերում։ Վերջինիս մասով տեխնիկական մի նրբություն էլ կա, որը սնանկացնում է տարածաշրջանային ապաշրջափակման մասին բոլոր շրջանառվող միֆերը։ Խոսքը երկաթուղիների լայնությունների տարբերության մասին է։ Բանն այն է, որ նախագծվող Մեղրիի միջանցքով անցնող Կարս-Իգդիր-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու երկաթուղու՝ մինչեւ Ղարաբաղ հասնող հատվածը կառուցվելու է եվրոպական ստանդարտով՝ 1435 մմ: Նշված տեխնիկական ենթակառուցվածքն էլ պլանավորվում է կառուցել արդեն Ղարաբաղի տարածքում՝ մինչեւ Բաքու փոխադրումն իրականացնելու համար: Ավելորդ չի լինի նշել, որ Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, գործում է «ցարական ուղին»՝ 1520 մմ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1089 դիտում
16:55 29-04-2021
Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան