211652_close_icon
views-count1915 դիտում article-date 23:20 10-05-2021

ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Առաջին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 10-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

 5-րդ զորամիավորումում մայիսի 10-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում մարտական պատրաստության և մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանն առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ տվել է հանձնարարականներ։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։ Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։

Նմանատիպ նյութեր