211652_close_icon
views-count1663 դիտում article-date 22:48 05-05-2021

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 5-ին, 1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Հաստիքային զենքերի կիրառմամբ անձնակազմն իրականացրել է կրակային պատրաստության տարբեր վարժանքներ, խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները։

Ըստ աղբյուրի՝ նույն օրը մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներում։ Նպատակը եղել է զինծառայողների տեսական գիտելիքներն ստուգելը և պատրաստության մակարդակն ամրապնդելը։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողներին ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ, որոնք միտված են եղել հաստիքային զենքի տիրապետման հմտությունների և կրակի վարման արդյունավետության բարձրացմանը, մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գործողությունների կատարելագործմանը: Հատուկ վարժասարքի կիրառմամբ զինծառայողները կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ:

Պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում, է, որ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում մայիսի 5-ին անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել է մարտական դիրքերում ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր