ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
Երրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում նորակոչիկների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Նորակոչիկները ծանոթացել են ամրակցված հաստիքային զենքի մարտավարատեխնիկական բնութագրերին, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանմանը և կատարել կրակային վարժություններ:
Անձնակազմի մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 1-ին զորամիավորման նռնականետային դասակների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրանքը, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները։
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման մարտադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:
Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև դաշտային վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Բացազատվել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերվել է մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները: