Դավիթ Ալաբա. Ես լքում եմ «Բավարիան» արցունքներն աչքերիս
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է իր կարծիքով «Բավարիայից» հեռանալու կապակցությամբ, հայտնում է Armsport.am-ը:
«Միշտ դժվար է, երբ ժամանակն ավարտվում է, և գաղտնիք չէ, որ «Բավարիայում» ինձ շատ հարմարավետ էի զգում: Ես լքում եմ ակումբը արցունքներն աչքերիս, բայց միևնույն ժամանակ անհամբեր սպասում եմ իմ ապագային:
Որոշեցի մի նոր բան փորձել, քայլ առաջ կատարել: Ավելի ուժեղանալու համար հարկավոր է լքել հարմարավետության գոտին: Երբեմն պետք է քայլել դեպի անհայտ ՝ ավելի լավը դառնալու համար», – մեջբերում է ավստրիացուն ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ալաբան «Բավարիայից» հեռանալու է 2020/21 մրցաշրջանի ավարտին՝ որպես ազատ գործակալ:
Նշենք, որ Ալաբան «Բավարիայում» հանդես էր գալիս 2009 թվականից: