40012 դիտում
18:13 19-02-2019
Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ, Արդարադատության նախարար և Փաստաբանների պալատի նախագահ, 83-ամյա տատիկը արցունքներն աչքերին դիմում է ձեզ. «Դուք կարող եք արդարությունը վերականգնել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանն ու նրա աղջիկը՝ Լենա Բադալյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Ով կմտածեր, որ մեր տան տղամարդու մահվանից հետո գաղտագողի մեր հարսը սև կբերեր մեր գլխին: Մեզանից թաքուն իր մարդկանց գրանցել է տան վրա, ինչի պատճառով անօգնական վիճակում գտնվող թոշակառու տատիկը զրկվել է Փարոսից: Դա քիչ էր, վերջերս էլ տեղեկացանք, որ մեզանից թաքուն դիմել է դատարան ու Կոտայքի մարզի դատարանը Լիդա Բադալյանի ու նրա ամուսնու կողմից տարիներով կառուցված տան մեծ մասը սեփականության իրավունքով հատկացրել է հարսին:
Օրեր առաջ էլ Հարկադիր կատարման ծառայությունից եկել են մեր տուն ու մեզ ժամանակ են տվել, որ փետրվարի 25-ին պետք է տունը ազատենք և 83-ամյա տան իրական սեփականատիրոջն էլ դատարանը հատկացրել է որպես կացարան՝ տան հարևանությամբ գտնվող գոմը:
Խնդրում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որպեսզի իրենց հոսկողության տակ վերցնեն այս գործը ու կհամոզվեն, թե ինչպիսի կոպիտ չարաշահումներ են կատարվել դատարանի կողմից:
Լրացուցիչ խնդրանքով դիմում ենք նաև Փաստաբանների պալատաի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի նա էլ ուսումնասիրի մեր փաստաբանի՝ Արթուր Խաչիկյանի կատարած անմարդկային վերաբերմունքը:
Մեզ վերաբերող բոլոր որոշումները, մեզ խաբելով, տարել է ու մինչև այժմ ոչ միայն չի վերադարձնում այլ նաև հրաժարվում է մեր հեռախոսազանգերին պատասխանել: Որպես 83 տարեկան տատիկ խնդրում եմ ձեզանից, որ իմ հարցը լսեք և հետաքննություն անցկացնեք ու կհամոզվեք, որ թե՛ հարսիս, թե՛ մեր փաստաբանի և թե՛ դատարանի կողմից կատարվել են անարդարացի որոշումներ և խնդրում ենք, որ խնդրին հրատապ լուծում տաք, հակառակ դեպքում՝ ես ու իմ աղջիկս դատավորի անօրինական որոշումների պատճառով հայտնվելու ենք փողոցում», արցունքներն հազիվ էր զսպում 83-ամյա Լիդա տատիկը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունն ու Փաստաբանների պալատը կարձագանքեն անօգնական վիճակում հայտնված տատիկին ու նրա աղջկա խնդրին և իրականությունը ջրի երես դուրս կգա՝թե ով է ում նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9363 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին