Դավիդ Ալաբա. Ամեն ինչ կանենք «Բորուսիային« հաղթելու համար
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան անդրադարձել է Գերմանիայի Գավաթի եզրափակիչ հանդիպմանը` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Մենք մարտական ենք տրամադրված, ծարավ ենք հաղթանակի և ոգևորված ենք: Այնպես որ, ամբողջությամբ կենտորանացած ենք Գերմանիայի Գավաթի եզրափակիչ խաղի վրա: Դա միշտ առանձնահատուկ խաղ է:
«Բորուսիան» խիստ առաջադիմել է: Բայց նույնը վերաբերում է մեզ», ասել է Ալաբան: