211652_close_icon
views-count25456 դիտում article-date 11:32 06-05-2021

Չարենցավանում թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է 1 միլիոն 600 հազար դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ, մայիսի 5-ին, Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած Երևանի բնակիչ 52-ամյա Սևադա Արզումանյանի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ նույնն օրը ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Չարենցավանի ոստիկանները, ժամանելով նշված վայր, պարզել են, որ գողացել են ակումբի մարզիկներին պատկանող թվով 2 հատ «Այֆոն 11», 1 հատ «Այֆոն 12» մոդելների բջջային հեռախոսներ, ինչպես նաև 50 հազար և 10 հազար դրամ կանխիկ գումարներ։

Տնօրեն Ս․ Արզումանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենց պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
 

Նմանատիպ նյութեր