ՀՀ առողջապահության նախարարությունում ստուգումներ են. ինչ է կատարվել Թորոսյանի նախարար լինելու ժամանակահատվածում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ հաշվեքննիչ պալատը այս օրերին ստուգումներ են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ուսումնասիրվում է հատկապես Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածը, նրա կատարած աշխատանքը: Մեր տեղեկություններով՝ կառավարությունից հանձնարարական է տրվել երկու կառույցներին ուսումնասիրել կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, պարզել, թե այդ ընթացքում ինչպես է ծախսվել բյուջեն, ու ինչ աշխատանքներ են իրականացրել:
Բանն այն է, որ տարատեսակ տեղեկություններ են զեկուցվել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի հետ կապված ծախսերի վերաբերյալ, ինչը հարուցել է Փաշինյանի տարակուսանքը, որից հետո որոշում է կայացվել ուսումնասիրություն իրականացնել ու հստակ տեղեկություն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Պետական վերահսկողական ծառայությունից պարզել՝ ինչ թերացումներ կամ յուրացումներ են բացահայվել ԱՆ-ում, սակայն գերատեսչությունից որևէ մեկնաբանություն կամ մանրամասներ չտրամադրեցին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։