4530 դիտում
09:37 25-06-2020
Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ ինչ է կատարվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր, նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:
Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաև պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, և, նրա խոսքով, դրանք պարբերական բնույթ են կրում: «Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են»,- նշեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2482 դիտում
14:04 31-08-2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի
35853 դիտում
14:30 18-03-2020
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածը 49 տարեկան է. Փաշինյանը մանրամասներ է հայտնել
2973 դիտում
15:45 18-03-2020
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գործում է հոգեբանական ծառայություն
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան