211652_close_icon
views-count1033 դիտում article-date 12:39 05-05-2021

Կսահմանվեն ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ընդարձակվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:

Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Նախագծերի փաթեթը կազմվել է այնպես, որ պատիժների համակարգում ազատազրկումը դիտվի որպես ծայրահեղ միջոց:

Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:

Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի հետ:

Նմանատիպ նյութեր