211652_close_icon
views-count1446 դիտում article-date 10:27 05-05-2021

Ընթանում է ԱԺ փակ նիստը. քննարկվում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 33 հարց:

Նիստի մեկնարկին խորհրդարանականները նախ քվեարկության կդնեն նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները, ապա փակ նիստում կքննարկեն 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

ԱԺ նիստի օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:

Մայիսի 5-ին խորհրդարանում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր