211652_close_icon
views-count2982 դիտում article-date 14:57 04-05-2021

Կորոնավիրուսից մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, գիշատիչների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը

76 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ, գիշատիչների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։

Նշվում է, որ Բաղդասարովը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:

Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականի մայիսի 23-ին Բաքվում: Մանկուց նա երազում էր վարժեցնող դառնալ: Նա առաջին անգամ ինքնուրույն ծրագրով ելույթ ունեցավ 1973 թվականին: Իր առաջին մեծ հաջողությանը նա հասավ 1979 թվականին՝ ներկայացնելով իր «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը, որում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո առյուծների, վագրերի, պանտերաների, յագուարների, ընձառյուծների եւ պումաների դուրս բերեց:

Բաղդասարովը կրկեսային բազմաթիվ ծրագրերի հեղինակ է, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1997), Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար:

Նմանատիպ նյութեր