1405 դիտում
14:04 03-05-2021
Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է «Ժառանգություն»-ը լքելու մասին Նարինե Դիլբարյանի հայտարարությանը
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է Նարինե Դիլբարյանի՝ կուսակցությունը լքելու մասին հայտարարությանը:
Ստորև ներկայացնում ենք Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը.
«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:
Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:
«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:
Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:
Նարինե Դիլբարյանը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար էր ընտրվել 2020 թվականի մայիսի 15-ին: 2021 թվականի մայիսի 3-ին Դիլբարյանը հայտնել է կուսակցությունը լքելու որոշման մասին:
«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են: Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դիլբարյանը:

Նմանատիպ նյութեր
1426 դիտում
10:13 12-05-2021
Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մեղադրում է «Ժառանգությունը» քանդելու մեջ․ Նարինե Դիլբարյան․ «Իրավունք»
900 դիտում
22:15 15-05-2020
Նարինե Դիլբարյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնում
Այս բաժնից
793 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
607 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան