211652_close_icon
views-count903 դիտում article-date 22:15 15-05-2020

Նարինե Դիլբարյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահի պաշտոնում

[url=https://www.tert.am/am/news/2020/05/15/heritage/3290653?fbclid=IwAR3Cvy-WymUgLILL4tETM31gt_h9TIALaE18C2xRXI9A0ipqGwCKDlJwzA0]Tert.am[/url]-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19 թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ: Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը: «Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Հայկ Գասպարյան»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր