Ռուբեն Վարդանյան. Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ բան կփոխվի. Aravot.am
Ռուբեն Վարդանյանը ոչ մի կերպ մասնակցություն չի ունենալու հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ, ինչպես ինքը նշեց, ՀՀ քաղաքացի չէ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերը ոչ քաղաքական ծրագրեր են։
Այս մասին այսօր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպած «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը լրագրողների հետ զրույցում նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հայտնում է Aravot.am-ը:
«Մեր ծրագրերը բաց են բոլորի համար, և հայ ժողովուրդը իրավունք ունի հասկանալու, թե ուր է գնում Հայաստանը, և այն իշխանությունը, որը գալու է հունիսի ընտրություններից հետո, ինչպիսի Հայաստան է ցանկանում կառուցել։ Կառավարությունը ժողովրդից ընտրված է լինելու, որը պետք է լսի և հասկանա, թե ինչ է ցանկանում ժողովուրդը։
Այդ իշխանությունը պետք է լինի թափանցիկ, պարզ և ազնիվ, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնը լսվում է, իսկ իշխանությունն էլ իր որոշումը կայացնելուց պետք է հիմնվի ժողովրդի կարծիքի վրա։ Այս առումով շատ կարևոր է, որ միֆերից հրաժարվենք և նայենք իրականության աչքերին ու ռեալ գնահատենք մեր կարիքներն ու հնարավորությունները»,- նշել է Վարդանյանը:
Aravot.am- ի այն հարցին, թե արդյո՞ք ներկայիս իշխանության կողմից կա այդ պատրաստակամությունը համագործակցելու և քննարկումներ իրականացնելու՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ հունիսի 20 -ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ բան կփոխվի. «Ես վստահ եմ, որ հունիսից հետո, ով էլ գա իշխանության, կլինի ժողովրդի կողմից ընտրված, և այդ իշխանությունը պետք է հասկանա, որ ուրիշ ճանապարհ չկա, և ինքը պետք է համագործակցի»։
Մանրամասները՝ Aravot.am-ում: