211652_close_icon
views-count3276 դիտում article-date 23:56 02-05-2021

Ավետիք Իշխանյան. Ջո Բայդենը հետևողականորեն շարունակում է տանել իր հայանպաստ, հակաադրբեջանաթուրքական քաղաքականությունը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում սատիրայի ոճով գրառում է կատարել, որը կոչվում է. «ՕՐԻՆԱԿ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻՑ»:

Նա գրել է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ճանաչելով հայոց ցեղասպանությունը, հետևողականորեն շարունակում է տանել իր հայանպաստ, հակաադրբեջանաթուրքական քաղաքականությունը։

Այդ է վկայում նրա կողմից 907-րդ բանաձևի կասեցումը , որի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին։ Որոշ ռսի ստրուկներ և ռուսուլմաններ, այս որոշումն օգտագործելով, իրենց ստրուկ տեղով, փորձում են քննադատել աշխարհի ամենահայասեր երկրին, որի բոլոր նախագահները սկսած Վուդրո Վիլսոնից մեծ հայասերներ են եղել և որպես կանոն, հանուն հայերի և Հայաստանի հաճախ գործել են ընդդեմ ԱՄՆ շահերի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն, ապա հպարտությամբ պետք է նշենք, որ այն կատարվեց մեր ԱԺԲ-ի անդուլ ջանքերի շնորհիվ։

Այդ ռազմական օգնության անվան տակ, ԱՄՆ-ը դեսանտ է իջեցնելու Բաքվում և ԱՄՆ էլիտար զորքերը կարճ ժամանակահատվածում ոչնչացնելու են Ադրբեջանը, Արցախը, Գանձակն ու Նախիջևանն էլ միացնելու են Հայաստանին։
ԱԺԲ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր