211652_close_icon
views-count4634 դիտում article-date 10:40 02-05-2021

«Ես ոչ վստահում եմ, ոչ էլ հավատում եմ հույն կիպրացիներին». Էրդողանը՝ Կիպրոսի հույների հետ խնդիրը հարթելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահը չի հավատում, որ էթնիկապես կիսված Կիպրոսի խաղաղության բանակցությունները վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերը կտան արյդունք, գրում է Ամերիկայի Ձայնը:

Էրդողանն այս մասին հայտարարել է ուրբաթ օրը: Նախորդ օրը ՄԱԿ-ի եւ Կիպրոսի երաշխավոր երկրների պատվիրակություններին չէր հաջողվել բանակցություններ սկսելու համար նախնական պայմանների շուրջ գալ համաձայնության: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ասել է, որ նոր բանակցություններ կարող են սկսվել երկու-երեք ամսից:

‘’Ես ոչ վստահում եմ, ոչ էլ հավատում եմ հույն կիպրացիներին: Նրանք երբեք էլ անկեղծորեն չեն գործել’’, ասել է Էրդողանը Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Կիպրոսն արդեն մի քանի տասնամյակ է լի կղզու հույն ու թուրք համայնքների միջեւ հակամարտությամբ: Կղզին երկու համայնքների միջեւ է բաժանվել 1964 թվականին, երբ սկսված բախումների արդյունքում թուրք կիպրացիները քաշվեցին դեպի առանձին հատվածներ: Իսկ երբ հույն կիպրացիները 1974 թվականին իրականացրին զինված հեղաշրջում Հունաստանին միանալու նպատակով, թուրքական համայնքի երաշխավորի դերով այստեղ ներխուժեցին Թուրքիայի զինված ուժերը: 1983 թվականին հիմնադրվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:

Նմանատիպ նյութեր