211652_close_icon
views-count1912 դիտում article-date 12:53 01-05-2021

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը, 

Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ, 

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար, 

Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝ 

Մասնակցել  հնարավոր  արտահերթ խորհրդարանական ընտրություններին  և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:

Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը։

30.04.2021 «Հայրենիք» կուսակցության խորհուրդ»։

Նմանատիպ նյութեր