211652_close_icon
views-count1389 դիտում article-date 12:12 24-09-2021

«Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիք» կուսակցությունից։

Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայրենիքցիները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։

Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու են Դիլիջան քաղաքի և խոշորացված համայնքի բոլոր բնակավայրեր։

Դիլիջան խոշորացված համայնքում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է, ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր