211652_close_icon
views-count2784 դիտում article-date 23:54 30-04-2021

Որքան պիտի տուժի մեր երկիրը ձեր անգրագիտության, արկածախնդրության պատճառով. հասկացե՛ք՝ ինչ հիմա տեսնում եք ռեգիոնում, առաջիկա տասնամյակում է իր ավերիչ արդյունքները տալու. Ա. Գասպարյանը՝ իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Տարածաշրջանում պարզաջրվում է աշխարհաքաղաքական փազըլը. Իսրայելը տեղավորվում է Իրանի հյուսիսում, կամ՝ Արցախի նախկին հարավային շրջանում՝ Ջրականում, որն այս պատերազմում Ադրբեջանն օկուպացրեց:  Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Ադրբեջանը ոչ թե մտել է, այլ մխրճվել է հակաիրանական մեգա ծրագրի մեջ, որից չօգտվելու համար նվազագույնը պետք է քաղաքականապես տհաս ու անհեռատես լինել՝ Հայաստանի այսօրվա իշխանության նման: Ուրեմն Լոնդոնը Ջրականում է, Թել Ավիվն էլ է այստեղ՝ Իրանի գլխին, բայց եթե բրիտանացիք դիվանագիտության 800-ամյա ավանդույթներ ու պատմություն ունեն, գիտեն, կայսրություն են եղել ու գիտե՛ն, ինչպես մտնել որևէ պետություն, ի՞նչ միջոցներով, համբերատար են և փողի հոտն առնելիս՝ միանգամից չեն վազում, ապա Իսրայելի մոտեցումն այս հարցում շատ հստակ է՝ փող, փող, փող: Եվ Իսրայելի համար ոչ մի նշանակություն չունի՝ իր վաճառած ֆոսֆորային կամ կասետային ռումբը ի՞նչ ազդեցություն կարող է թողել, քանի երեխայի, տարեցի, կնոջ ու երիտասարդի կսպանի կամ կդարձնի հաշմանդամ»,- ասել է Գասպարյանը և հավելել՝ Ջրականում Իսրայելը կառուցում է ԱԹՍ-ների գործարան, և հիշեցրել, որ պատերազմի օրերին պատվիրակություն էր ուղարկվել Իսրայել՝ համոզելու Թել Ավիվին՝ զենք չվաճառել Ադրբեջանին:

Գասպարյանը դիմել է իշխանությանը՝ նշելով, որ իրենց սխալ հաշվարկների, անհեռատես ու անբովանդակ մտքերի պատճառով է, որ մեր անվտանգային միջավայրը բարենպաստ չի դառնում. «Ձեր այդ գոռոզամիտ, դատարկ ու երեխայական պատկերացումների պատճառո՛վ է, որ խրտնեցրիք Իրանի նման պետությանը, Ռուսաստանի նման դաշնակցին, Եվրոպայի ու Արևմուտքի նման բարեկամին: Լիզում էի՞ք Իսրայելի ոտքերը, դեսպանատուն էի՞ք բացում պատերազմից առաջ, հետո էլ՝ իմաստակի հայացքով՝ իբր լուրջ ու խելացի բան էիք ասում, թե բա՝ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները չի պայմանավորում 3-րդ երկրների հետ կապերով: Դասագրքային այդ ճշմարտությունը տեսա՞ք, որ չաշխատեց այս դեպքում, մեր դեպքում, մեր տարածաշրջանում: Որքան պիտի տուժի մեր երկիրը ձեր անգրագիտության ու արկածախնդրության պատճառով: Հասկացե՛ք՝ ռեգիոնում շատ բան է փոխվում և այն ինչ հիմա տեսնում եք, առաջիկա տասնամյակում է իր ավերիչ արդյունքները տալու: Իսրայելը Ադրբեջանին օգնելու է կայանալ, այդ զենքը գործածվելու է Իրանի ու Հայաստանի դեմ: SOCAR-ն արդեն նվաճել է Վրաստանը և մեր հյուսիսային հարևանը, եթե հանկարծ փորձի դուրս մղել թուրք-ադրբեջանական դոմինանտ ազդեցությունը երկրից, հաստատ այդ զենքի մի չափաբաժին էլ գործածվելու է նրա դեմ»:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր