211652_close_icon
views-count3405 դիտում article-date 18:06 13-06-2022

«Դիմադրության» շարժումը թույլ չի տալիս իշխանությանը գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության». Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը՝ կալանավայրից. aravot.am

Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը՝ կալանավայրից «Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան»,- մայիսի 14-ից կալանքի տակ գտնվող «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»՝ կալանավայրից:

– Պարոն Չալաբյան, մայիսի 14-ից կալանավորված եք, դատարանը մերժեց կալանավորման խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Շատերը զարմացած են Ձեր նկատմամբ իշխանության նման յուրահատուկ վերաբերմունքից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանության թիրախում հայտնվեցիք հենց դուք։

– Նախ իշխանության թիրախում 44-օրյա պատերազմից ի վեր՝ տասնյակ գործիչներ են հայտնվել, որոնք հակադրվում են նրա պարտվողական ուղեգծին, եւ ինձ հատուկ չէի առանձնացնի։ Իմ դեպքում ավելի շատ յուրահատուկ է այն, որ այս ամենն իրականացվել է կազմակերպված, թեեւ բավական փնթի եւ տեղ-տեղ զավեշտական սադրանքի միջոցով, եւ ինչն արդեն հակառակ արդյունքն է տվել, ու շարունակվելու դեպքում վերածվելու է դատավարության հենց այդ իշխանությունների դեմ, ես դրանում կասկած չունեմ։

– Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության պայքարը շարունակվում է, իշխանական շրջանակներում ենթադրում են, որ այն «ինքնուրույն կմաշվի»: Ձեր դիտարկումներով, ի՞նչ փուլի է հասել «Դիմադրության» շարժումը, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան։

– Պետք է հստակ հասկանալ, որ «Դիմադրության» շարժումը ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական բնույթ ունի, այլապես այն այսպիսի թափ չէր ստանա։ Նույն պատճառով, այն կարող է մարել միայն այն դեպքում, երբ նրա պահանջները, այս կամ այն չափով, կատարված լինեն։ Գործող իշխանությունների պատկերացումը, որ շարժումը կարելի է մարեցնել, միամտություն է: Թեեւ ես չեմ բացառում, որ, ի վերջո, իշխանությունը գնա սադրանքների՝ շարժման դեմ, քանի որ վերջինիս առկայության դեպքում, սեփական պարտվողական օրակարգի իրականացումը փաստացի անհնար է դարձել։ Ու դա բերել է նրան, որ այս իշխանությունները հայտնվել են փակուղու մեջ։ Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր