41391 դիտում
11:21 30-04-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած ԳԱԶ 2705 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 309 կմ-ում՝ Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կամո Գ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Ասատուր Փ-ն, 46-ամյա Արծվիկ Փ-ն և Սյունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Էլինա Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի համանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Սահակյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+