35651 դիտում
22:46 28-04-2021
Կողոպուտ Վանաձորում. զինվորական համազգեստով 2 անձինք եվրոպատուհանից մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապելով, նրա վրայից հափշտակել են ոսկյա զարդերը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ից այսօր՝ ապրիլի 28-ին՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված զինվորական համազգեստով 2 անձինք Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածի հարևանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Վերմիշյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում տուժածը՝ 81-ամյա Գրետա Բ.-ն, հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը: Նա հայտնել է նաև, որ նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել:
Փաստի առթիվ քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12835 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ