211652_close_icon
views-count2035 դիտում article-date 18:34 28-04-2021

Սուլշերը՝ «Ռոմայի» հետ խաղի մասին. Ցանկանում ենք կրկնել 7:1 հաշիվը

 «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն անդրադարձել է Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչում «Ռոմայի» հետ կայանալիք դիմակայությանը:
 
«Այս մրցաշրջանում մենք հիանալի աշխատեցինք, հինգ տեղ հասնելով կիսաեզրափակիչ: Այժմ ցանկանում ենք այդ ճանապարհը գնալ մինչև վերջ:
 
Այն օրը, երբ ես որպես «Յունայթեդի» գլխավոր մարզիչ, տիտղոս նվաճեմ, կիրականանա իմ երազանքը: Դրա համար էլ աշխատում ենք: Մեր գլխավոր նպատակն է՝ մրցաշրջանն ավարտել տիտղոսով և տոնել դա: Ես գիտեմ, թե ինչ է դա նշանակում թիմի համար:
 
Ինչ վերաբերում է 2007 թվականին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռոմայի» նկատմամբ տարած 7:1 հաշվով հաղթանակին, ես հիշում եմ այդ հանդիպումները: Առաջին խաղում ես մեկնարկային կազմում էի: Մենք 1:2 հաշվով պարտությունից հետո փայլուն արդյունքի հասանք: Դա կախարդական երեկո էր: Ալան Սմիթը հոյակապ խաղաց: Մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ:
 
Այժմ ցանկանում ենք կրկնել դա», ասել է Սուլշերը:

Նմանատիպ նյութեր