788 դիտում
14:08 28-04-2021
Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Նիս քաղաքի «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված հումանիտար օգնության ընդունման արարողությանը
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Նիս քաղաքի «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հումանիտար օգնության ընդունման արարողությանը, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։
Միջոցառմանը մասնակցել են ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատը, փոխնախագահ Կրիկոր Աժդերհանյանը, «Ալիսա» ակնաբուժական կենտրոնի համահիմնադիր Սևակ Ավագյանը և Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այլ անդամներ:
Նշենք, որ «SOS Armenie Cote d’Azur» ասոցիացիան 1988-ի կործանարար երկրաշարժից ի վեր հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանին և Արցախին: Այս անգամ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղակայված «ԱՉՔ» արհեստական աչքի ստեղծման մասնագիտացված կենտրոնին է հանձնվել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորած զինվորների աչքերի (և աչքի նմանատիպ խնդիր ունեցող այլ անձանց) պրոթեզավորման համար անհրաժեշտ որոշակի նյութեր:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը Հայաստանի և Արցախի բուժկենտրոններին տրամադրվող աջակցության և մասնագետների փորձի փոխանակման հարցում:

Նմանատիպ նյութեր
1247 դիտում
14:40 22-11-2022
Փաշինյանը ներկա է գտնվել Ճապոնիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը
3626 դիտում
22:41 26-09-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանին
26393 դիտում
09:13 15-07-2016
Ահաբեկչություն Ֆրանսիայի Նիս քաղաքում. բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. զոհերի թիվը հասել է 80-ի. տեսանյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ