211652_close_icon

Նագելսմանը հրաժարվել է գլխավորել «Ռեալը»

views-count5189 դիտում article-date 13:45 04-06-2018
«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մերժել է «Ռեալի» առաջարկը: Մադրիդյան ակումբը Զինեդին Զիդանի հեռանալուց հետո ցանկանում էր մարզիչ նշանակել 30-ամյա գերմանացուն, սակայն Նագելսմանն իր գործակալի միջոցով մերժել է: Այս մրցաշրջանի արդյունքներով Նագելսմանը երկրորդ անգամ անընդմեջ «Հոֆենհայմին» դուրս բերեց Չեմպիոնների լիգա (նախորդ տարի ակումբը որակավորման փլեյ-օֆֆում զիջեց «Լիվերպուլին»: Ավելի վաղ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն էր մերժել «Ռեալը» գլխավորելու առաջարկը: Մադրիդցիները բանակցությունները Մաուրիսիո Պոչետինոյի («Տոտենհեմ») նույնպես հաջողություն չունեցան:

Նմանատիպ նյութեր