211652_close_icon
views-count1500 դիտում article-date 10:59 26-04-2021

Լուծումը արտակարգ լիազորություններով նոր համազգային, վերկուսակցական կառավարության ստեղծումն է 2 տարվա մանդատով. Դեմոյան

Հարցերի հարցը սա է․ կկարողանա՞նք արդյոք ազգովի վերականգնել ու վերացնել վերջին երեք տարիներին գործած ավերածությունների հետևանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հրապարակում տեսանելի չէ այն քաղաքական ուժը, որը կկարողանա ստանձնել այդ առաքելությունը։ ՉԿԱ, ՈՒՂՂԱԿԻ ՉԿԱ։

Հետևաբար ստեղծված այս ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակը ԱՐՏԱԿԱՐԳ որոշումներ ու լուծումներ է պահանջում։ Լուծումը, իմ պատկերացմամբ ԱՐՏԱԿԱՐԳ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ նոր համազգային, վերկուսակցական կառավարության ստեղծումն է երկու տարվա մանդատով։ Համարեք դա հակասահմանադրական, անօրինական, բայց ելք պետք է գտնել այս խիստ վտանգավոր իրավիճակից, որն օր օրի ավելի է խորացնում ճգնաժամը․․․

Նոր ընտրությունները արդյունավետ ու արագ լուծումների երաշխիք չեն կարող դառնալ․․․Ընտրությունները միայն նոր չարիքի ու ճգնաժամի խորացման պատճառ կարող են դառնալ․․․

Սփյուռքից թող լինեն նախարարներ, փոխնախարարներ, խնդիր չկա։

Պետք է ստեղծել հայկական պետականության բացարձակ նոր, կենսունակ ու մրցունակ մոդել։ Պետական համակարգում փթած ու քայքայված է ամեն ինչ․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ Հարցերի հարցը սա է․ կկարողանա՞նք արդյոք ազգովի վերականգնել ու վերացնել վերջին երեք տարիներին գործած...

Posted by Hayk Demoyan on Sunday, April 25, 2021

Նմանատիպ նյութեր