211652_close_icon
views-count1974 դիտում article-date 21:52 24-04-2021

Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին. ՀՀ ԱԳՆ

Ողջունում ենք նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը։

«Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:

Հայոց ցեղասպանության դժվարին օրերին ամերիկյան կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությանը և արդարությանը զորավիգ կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:  

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է:

Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին: 

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

Նմանատիպ նյութեր