211652_close_icon
views-count1572 դիտում article-date 16:05 05-04-2022

Չինաստանի և Հայաստանի միջև սերնդեսերունդ շարունակվող բարեկամությունը. դեսպան Ֆան Յոնգի հոդվածը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 6-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս առիթով հոդված է պատրաստել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: «Արմենպրեսը» ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

Հայաստանը հինավուրց քաղաքակիրթ երկիր է դարավոր պատմությամբ և մշակույթով: Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ հայկական քաղաքակրթության արմատները գալիս են դեռևս շատ հին ժամանակներից՝ մ.թ.ա. 4000 թվականից։ Թեև Չինաստանն ու Հայաստանը գտնվում են միմյանցից հազարավոր մղոն հեռավորության վրա, երկու կողմերի միջև բարեկամական կապերը երկար տարիների պատմություն ունեն։ Ավելի քան 2000 տարի առաջ հնագույն Մետաքսի ճանապարհը սերտորեն կապում էր Չինաստանն ու Հայաստանը: Ըստ պատմական տվյալների, մ.թ.ա 1-2-րդ դարերում ծիրանը Չինաստանից Պարսկաստանով  հասել է Հայաստան, այնտեղից էլ՝ Հին Հունաստան։ Եվրոպացիները՝  չիմանալով ծիրանի չինական ծագումը, այն անվանել են «հայկական խնձոր»:

Հին Մետաքսի ճանապարհն իր մեջ կրում է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի պատմությունը, և երկու երկրների ժողովուրդները սերնդեսերունդ անդադար ջանքեր են գործադրել այդ ավանդական բարեկամության ամրապնդման և զարգացման համար: Ըստ պատմական տվյալների, հայտնի հայ Մամիկոնյան տոհմը չինական ծագում ունի։  Վարդան Մամիկոնյանը հայ ժողովրդին առաջնորդեց օտարերկրյա թշնամիների դեմ քաջարի պայքարում և դարձավ ազգային հերոս, ումով հայ ժողովուրդը հպարտանում և հիանում  է մինչ այժմ։

Երկու կողմերը պետք է ամրապնդեն ավանդական բարեկամությունը, ակտիվորեն շարունակեն խթանել հումանիտար փոխանակումները, պայմաններ ստեղծեն կրթության, մշակույթի, լրատվամիջոցների, երիտասարդության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։ Պետք է ամրապնդեն երկու երկրների ժողովրդների միջև ջերմագին կապը, ու էլ ավելի ամրապնդեն Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության սոցիալական և հասարակական հիմքերը:

Մենք պետք է շարունակենք ամրապնդել համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում։  Չինաստանը կանգնած է Հայաստանի կողքին և շարունակում է իր հնարավորությունների սահմաններում օգնություն ցուցաբերել հայկական կողմին, կիսվել հակահամաճարակային իր փորձով, ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բժշկության և առողջապահության ոլորտում, ինչպես նաև միասին աշխատել ավելի առողջ հասարակություն կառուցելու համար:

Նախագահ Սի Ծինփինը նշել է, որ հին քաղաքակրթություն ունեցող երկրները շատ նման են միմյանց, նրանք ճանաչում են միմյանց և ավելի մտերիմ են մեկը մյուսի հետ: Ներկայումս երկու երկրներն էլ կրում են ազգային վերածննդի պատմական պատասխանատվություն։

Եկեք միասին` ձեռք ձեռքի տված, աշխատենք և առաջ գնանք հայ-չինական հարաբերությունների էլ  ավելի լավ  30 տարի ստեղծելու ուղղությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր