Միջազգային հանրության ջանքերով պետք է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմանը. ինքնաբուխ ակցիա՝ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանք փակել են նախագահական նստավայրի մուտքը, պահանջում են, որ նախագահը դուրս գա և պատասխանի իրենց հարցերին:
Քաղաքացիները պնդում են՝ իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի:
Ըստ հավաքվածների՝ միջազգային հանրության ջանքերով պետք է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմանը: