211652_close_icon
views-count2534 դիտում article-date 14:00 22-04-2021

Հայտնի է, թե ինչ քրեական գործով է Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Զաքարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հայտնեցին, որ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտե եւ գտնվում է ՀԿԳ վարչության վարույթում:

Նշենք, որ Սյունիքի մարզում երեկ՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանության), 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։ Այս մասին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել էր դատախազ Էդուարդ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։

Նշենք, որ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։

Նշենք, որ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Նմանատիպ նյութեր