211652_close_icon
views-count27767 դիտում article-date 23:51 21-04-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 3 Mazda և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են 3 Mazda և Honda Fit  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ  Սուրիկ Բարսեղյանն ու Սարգիս Մատինյանը:

Ժամանել են նաև Երևանի Ճանապարհայի ոստիկանության ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանն ու  ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը: 

 Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր  Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բադալյանի գլխավորությամբ:

Փատի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր